Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Քաղաքականություն
24.02.2022 | 15:00ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»: