Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը, ինչպես նաև քաղաքապետարանի շենքը, որտեղ շարունակվում են բողոքի ակցիաները, հրդեհվել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այնտեղ, չնայած անցած գիշեր արտակարգ դրություն մտցնելուն, բավական մեծ թվով ցուցարարներ կան։ Քաղաքապետարանի շրջանում բախումներ են նկատվում ոստիկանության հետ։ Իրավապահ մարմինները լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Ուժեղ հրաձգություն է լսվում նաև նախագահի նստավայրի մոտ։ …

