Մարդիկ լքում են քաղաքը, հերթեր են գոյացել․ Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում եմ, այստեղ ռմբակոծության, կրակոցների ձայներ են լսվում, մարդկանց մոտ խուճապ է, նրանք լքում են քաղաքը»,- Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյանը։

«Մենք նախապես էինք պատրաստվել, մեր հայրենակիցներից ով ցանկացել է, 6 օր առաջ տարհանվել է, իսկ ով որոշել է մնալ իրենց տներում, նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Հայերի մեծ մասը գնացել է Դնեպրոպետրովսկ։ Ընդհանուր առմամբ, հոգեբանական լարված վիճակ է, մարդիկ ճնշված են, ներքին վախ ունեն։ Այն մարդկանց, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, մենք տրամադրում ենք մեքենաներ»,- պատմեց Վահագն Մաթևոսյանը։

Հայերի միության ղեկավարն ասաց, որ ռմբակոծել են Մարիուպոլի դպրոցը։

«Նախապես պայմանավորվածություն ենք ունեցել, որ տարհանվածները հավաքվեն հայկական եկեղեցու մոտ, որտեղ նրանց կդիմավորեն հայ համայնքի ներկայացուցիչները, առաջին անհրաժեշտության օգնություն ցույց կտան, որից հետո էլ ամեն մեկը կգնա իր բարեկամի, ծանոթի տուն։ Բայց մի մասն էլ հրաժարվել է թողնել տունը, լքել քաղաքը»,- ընդգծեց Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավարը։

Թե մինչև հիմա քանի հայ է լքել Մարիուպոլը, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան