Պատերազմով Պուտինը ՌԴ-ի գահավիժումն է փորձում կանգնեցնել․ սա վերջին շանսն է․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է. «Հանգամանքները մեզ ստիպում են վճռական և անհապաղ գործողություններ ձեռնարկել: Դոնբասի հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով… Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիայի հարցը չկա, սակայն Մոսկվան ձգտելու է ապառազմականացնել Ուկրաինան»: Պարո՛ն Նավասարդյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ռուսաստանն իրականացրեց այս ներխուժումը:

-Եթե Ռուսաստանը նույնիսկ ցանկանա օկուպացնել, զավթել Ուկրաինան, չի կարող, չունի դրա համար բավարար ռեսուրս, առաջին հերթին՝ մարդկային: Տարբեր հաշվարկներով՝ մի քանի հազարանոց զորք է պետք, որպեսզի Ռուսաստանը կարողանա ուժային միջոցներով վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի ամբողջ տարածքը: Ես համոզված եմ, որ դա չի նպատակը, նպատակը հնարավորինս Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելն է և ներքին քաղաքական փոփոխությունների բերելը: Ուկրաինան նախորդ օրերին արդեն հանդիպել է սոցիալ-տնտեսական մարտահրավերների, նաև ներքին դժգոհության, գիտենք, որ Ուկրաինայում կան շրջանակներ, որոնք դեմ էին Ուկրաինայի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, և անընդհատ փոխվում է հարաբերակցությունը նրանց, ովքեր ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կողմ են կամ դեմ։ Հիմնականում փոխվում է ոչ հօգուտ Ռուսաստանի, և երևի թե հասել է այն պահը, երբ Պուտինի համար վերջին շանսն է՝ այդ իրավիճակի վրա ազդել և հակառակ ուղղությամբ փոխել հանրային ու քաղաքական տրամադրություններն Ուկրաինայում: Այսինքն՝ նպատակը դա է, և ապակայունացումը Դոնբասում հիմնականում այդ հարցերն է լուծում: Թեև կան ավելի պրագմատիկ խնդիրներ՝ Ղրիմի հետ ցամաքային կապ ապահովելը և Ղրիմը ջրով ապահովելը:

-Ի՞նչ կարող եք ասել Պուտինի մեկնաբանության մասին, ըստ որի՝ «Ուկրաինայի ռեժիմը չպետք է գոյություն ունենա»: Նա նաև նշում էր, որ Ուկրաինայի ազգայնականները պահն օգտագործելու են ՌԴ-ի վրա հարձակվելու համար, նույնիսկ ատոմային զենք ունենալու հավակնություններից խոսեց:

-Պետք է Վլադիմիր Պուտինի հայտարարություններում տարանջատել, թե ինչն է ուղղված արտաքին աշխարհին, ինչը՝ ներքին լսարանին: Այն հայտարարությունը, թե Ռուսաստանին ինչ-որ բան է սպառնում Ուկրաինայի կողմից, դա ավելի շատ ներքին սպառման համար է, որպեսզի համախմբի Ռուսաստանի հասարակությանը… Որքան էլ ռազմատենչ են ՌԴ վերնախավի և քաղաքական քարոզչամեքենայի հայտարարությունները, չեմ կարծում, թե Ռուսաստանի հասարակության մեծամասնությունը պատրաստ է պատերազմի և պատերազմով հարցեր լուծելուն, այնպես որ՝ ավանդական ուղերձը պետք է տարածվի, թե ՌԴ-ն շրջապատված է թշնամիներով, իր գոյությանը սպառնալիք կա, և արվում են քայլեր, որ կարող են պաշտպանել: ՆԱՏՕ-ի հետ կապված հայտարարությունն ավելի շատ արտաքին սպառման համար էր: Պուտինը վերջին շանսն էր օգտագործում՝ Ուկրաինայի հետ կապված իր խնդիրները լուծել Արևմուտքի մասնակցությամբ: Եվ մասնակիորեն հասավ իր նպատակին՝ երաշխիքներ ստացավ, որ Արևմուտքը ռազմական միջոցներով չի միջամտելու ռուս-ուկրաինական պատերազմին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան