Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել իրեն դատել և հանգիստ թողնել իր կուսակցությանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել իշխանություններին ապահովել քաղաքական դրդապատճառներով դատավարության իր դատավճռի ուժի մեջ մնալը՝ թուլացնելով ճնշումը հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նկատմամբ, գրում է Turkish Minute-ը։

Իմամօղլուի խոսքերը հնչել են Ստամբուլի Բեշիքթաշի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսում՝ CHP-ից շրջանի քաղաքապետ Ռըզա Աքփոլաթի ձերբակալությունից երկու օր անց։ Աքփոլաթի կալանավորումը հաջորդել է հոկտեմբերի վերջին Ստամբուլի Էսենյուրթի քաղաքապետարանի մեկ այլ CHP-ի քաղաքապետ Ահմեթ Օզերի ձերբակալությանը՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով:

Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցը, ասել է, որ իր կուսակցության նկատմամբ շարունակվող բռնաճնշումներն իրականում ուղղված են իրեն քաղաքականությունից շեղելուն և կոչ է արել պահպանել իր 2022 թվականի դատավճիռը, որպեսզի իր կուսակցության նկատմամբ ճնշումը վերացվի։

«Ես մարտահրավեր եմ նետում նրանց, ովքեր փորձում են կյանքն ինձ համար գլխացավանք դարձնել: Եթե ձեր նպատակն է, ի վերջո, թիրախավորել Ստամբուլի քաղաքապետարանն ու ինձ, կարիք չկա, որ ստիպեք իմ գործընկերներին և նրանց ընտանիքներին տառապել կամ արդարացումներ գտնել: Իմ դատվածության, այդ թվում՝ քաղաքական արգելքի դեմ բողոքարկումն ընթացքի մեջ է։ Քանի որ ձեր թիրախը ես եմ, գոնե ազնիվ եղեք։ Աջակցեք իմ դատապարտմանը, մյուսներին հանգիստ թողեք»,- ասել է Իմամօղլուն:

Քաղաքապետը 2022 թվականի դեկտեմբերին դատապարտվել է ավելի քան երկու տարվա ազատազրկման և քաղաքական գործունեության կասեցման՝ Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի (YSK) անդամներին, իբր, վիրավորելու համար։ Իմամօղլուն բողոքարկել է դատավճիռը՝ այն անվանելով քաղաքականապես մոտիվացած։

Եթե բարձրագույն դատարանը հաստատի դատավճիռը, նրան, փաստորեն, կբացառի նախագահ Էրդողանի դեմ պայքարից հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին: Էրդողանը վերջերս ակնարկել էր, որ ցանկանում է վերընտրվել։

Իմամօղլուն ասել է, որ իր կուսակցությունը «հետապնդվում է» դատախազների կողմից, որոնք գործում են կառավարության հրահանգով՝ կաթվածահար անելու քաղաքապետարանները և վարկաբեկելու քաղաքապետերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի