Հայաստանի ոստիկանությունը կառավարությունից թույլտվություն է հայցում առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարելու համար: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի մարտի 30-ի օրակարգում: Մեկ անձից 272 հազար դոլարի գնում կատարելու հնարավորություն գործադիրը ոստիկանությանը կտա չզեկուցվող նախագծով: Ոստիկանությունն այս գումարով ձեռք է բերելու 400 հազար հատ հին նմուշի և 7736 հատ կենսաչափական անձնագրերի բլանկներ: …

