ՀՀ-ն աշխարհում առաջին տեղում է երիտասարդների թվի նվազման ցուցանիշով․ ժողովրդագրության մռայլ պատկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում ժողովրդագրական պատկերը, մեղմ ասած, անհանգստացնող է։ Բնակչության թիվը նվազում է, գնալով աճում է, այսպես ասած, կախյալությունը, երբ մեծանում է տարեց բնակչությունը, փոքրանում է երիտասարդների թիվը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ երիտասարդների նվազման ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջին տեղում է։

Որպեսզի բնակչության թվաքանակն աճի կամ գոնե չնվազի, պետք է ապահովվի պարզ վերարտադրության մակարդակը, այսինքն՝ ծնելիության գործակիցը լինի 2 և ավելի, մինչդեռ Հայաստանում պատկերը հուսադրող չէ․ 2020 թվականին ծնելիության գործակիցը 1,65 է եղել։

2000-ին գրանցվել է ծնելիության ամենացածր ցուցանիշը՝ 1,31: Սա նշանակում է, որ երբ այդ թվականին ծնվածները հաստատ ծնունակ տարիքի, որը Հայաստանում համարվում է 27-30 տարեկանը, կստացվի, որ 2027-28 թվականներին կունենանք ամուսնությունների ամենացածր թիվը, ըստ այդմ՝ կնվազի նաև ծնելիությունը։

Հայաստանում ժողովրդագրական պատկերի վրա բացասական ազդեցություն են թողել նաև համավարակն ու արցախյան 44-օրյա պատերազմը՝ անդրադառնալով մահերի ցուցանիշի վրա։ 2020-ին մահերի թիվն աճել է 10․000-ով։

Հայաստանի համար ժողովրդագրական հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ արտագաղթը։ Վերջին 21 տարիների ընթացքում միայն 2020 թվականին, այն էլ՝ համավարակով պայմանավորված, արտագաղթը դրական ցուցանիշ է գրանցել, այսինքն՝ ավելի շատ մարդ եկել է Հայաստան, քան գնացել։ Մնացած բոլոր տարիներին հակառակ պատկերն է։

Միակ դրական ցուցանիշը, որ արձանագրվել է վերջին տարիների ընթացքում, ծնված աղջիկների և տղաների հարաբերակցության մեծ տարբերության կրճատումն է։ Եթե նախկինում 120 տղայի հաշվով ծնվում էր 100 աղջիկ, ապա հիմա տղաների թիվը միջինում 104-ի է հասել։ Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա կյանքի միջին տևողությունը կբարձրանա։ Մյուս բոլոր կանխատեսումները հուսադրող չեն, մասնավորապես՝ բնակչության թվաքանակն ու ծնունդների թիվն առաջիկայում էլ Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում շարունակելու է նվազել։ Պակասող բնակչությունն իր հետ բերում է մի շարք վտանգներ ու խնդիրներ՝ բնակչության ծերացում, մեկ շնչին ընկնող ծախսերի ավելացում, ազգային անվտանգության խնդիրներ և ապագա տնտեսական աճի հնարավորություների նվազում։

Կառավարությունն այս խնդրի լուծման ուղղությամբ քայլեր փորձում է անել, որոնց արդյունքները կերևան որոշ ժամանակ անց․ օրինակ՝ այս տարվա հունվարից ծնված երեխաներին մինչև 6 տարեկան դառնալը ամսական 60․000 դրամի չափով միանվագ աջակցություն է տրամադրվում, գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ է հատկացվում, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում հիփոթեքային ծրագրերից օգտվելիս։ Նախատեսվում են նոր՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր ևս։ Դրանք մշակման փուլում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան