Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից երկուսի մուտքերի մոտ կառուցված թեքահարթակներով, ըստ ամենայնի, փորձել են հեշտացնել հաշմանդամություն ունեցողների տեղաշարժը։ Այդ թեքահարթակների լուսանկարները երեկ՝ հունվարի 13-ին հայտնվեցին համացանցում ու դարձան օգտատերերի բուռն քննարկման թեմա։ Օգտատերերն արդարացի հարց էին բարձրացնում՝ ո՞վ կհամարձակվի օգտվել այդպիսի թեքահարթակից։ Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ բազմաբնակարան շենքերում թեքահարթակները կառուցվում են …

