Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, տեղեկացրեց, որ նախագիծը լրամշակվել է: Նրա խոսքով՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի …

