ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ, տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։ «Նրանք քննարկել են դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված շարունակական ջանքերը՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա ագրեսիայից խուսափելու և դիվանագիտական ճանապարհով լարվածությունը թուլացնելու համար։ Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի …

