Գործադիրը հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, այն կնպաստի բարձր մասնագիտական որակավորում ունեցող …

