ՏՏ ոլորտի կազմակերպություններին  նոր ստեղծված աշխատատեղերի համար կվերադարձվի վճարված եկամտային հարկի 50 տոկոսը

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրը հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, այն կնպաստի բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավվմանը։ Նախատեսվող կարգավորումները, որպես ոլորտում պիլոտային աջակցության ծրագիր, նպաստելու են նաև տվյալ ոլորտում համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելուն ուղղված ռազմավարական պլանների մշակմանը և իրագործմանը։ Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որոշմամբ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը:

«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն շուկայում: Արտոնության տրամադրման համար սահմանում ենք հետևյալ պայմաննները՝ առևտրային կազմակերպություններն ու ԱՁ -ները պետք է 90 տոկոսով գործունեություն իրականացնեն այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են ՏՏ ոլորտին, մարտի 1-ի դրությամբ հետագա հաշվարկներում պետք է աշխատատեղերի քանակը ավելանա առնվազն 50-ով, նկատի ունենք թե՛ աշխատանքային պայմանագրերը, թե՛ քաղիրավական պայմանագրերը: Եվ այդ 50 նոր աշխատատեղի դեպքում վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է երկամտային հարկ վճարած լինեն: Այսինքն՝ պետք է լինեն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղեր և չպետք է ունենան 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ: Այս պայմանները բավարարելու դեպքում թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված ընկերությունները պետության կողմից կստանան նոր աշխատատեղերի վճարված եկամտային հարկի 50 տոկոսը՝ որպես պետական աջակցություն», -ասել է Ռուստամ Բադասյանը:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրանով կառավարությունը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելել է, որ սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ. արդեն իսկ շրջանառվում է նախագիծ՝ արտոնությանն օրենսդրական կարգավորում տալու վերաբերյալ: