Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմամբ բարձրացվում է փաստաթղթի կարգավիճակը, այն օրենքի ուժ է ստանում։ Factor.am-ի զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Երկու կարևոր հանգամանք կա այս հռչակագրում, որոնք պետք է ուշադրության արժանան։ Առաջինը՝ այս հռչակագիրը սկիզբ է դնում Թուրքիայի և Ադրբեջանի շատ ավելի խորը ինտեգրմանը։ Այն նմանվելու է Ռուսաստանի և Բելառուսի դեպքում ստեղծված …

