Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով։ Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է իր Telegram-ալիքում։ «Առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո այսօր կնոջս հետ COVID-19-ի թեստ ենք հանձնել։ Թեստի պատասխանը դրական է եղել։ Պարզվել է, որ դա «օմիկրոն» տարբերակն է։ Հիվանդությունը թեթև ընթացք ունի»,- գրել է թուրք առաջնորդը։

