Ռուսաստանի ռազմական բարձրագույն ղեկավարությունը հրաժարվում է կապի դուրս գալ ԱՄՆ գործընկերների հետ․ The Washington Post

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների փորձերը՝ խոսելու իրենց ռուս գործընկերների հետ, Մոսկվայի կողմից մերժվում են վերջին մեկ ամսվա ընթացում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին փորձել են հեռախոսազրույցներ ունենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գեներալ Վալերի Գերասիմովի հետ, սակայն ռուսները «մինչ այժմ մերժել են», ասվում է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ։

Օսթինի և Միլիի կողմից նախկինում չհաղորդված զանգերի փորձերը եղել են այն ժամանակ, երբ Ռուսաստանը գործողություններ էր իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի և Ռումինիայի սահմանների մոտ, մինչդեռ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցներն օդային գործողություններ են իրականացնում Բալթիկ ծովի վրայով և ցամաքային տրանսպորտով զենք ու սարքավորումներ տեղափոխում Ուկրաինա:

Մոսկվան և Վաշինգտոնը պահպանում են հակամարտությունների կարգավորման ուղիները, սակայն ներկա և նախկին պաշտոնյաներն ասում են, որ կապը բարձրաստիճան զինվորականների հետ կարևոր է՝ անհարկի էսկալացիայից կամ շփոթմունքից խուսափելու համար:

Քանի որ մարտի դաշտում Ռուսաստանի անհաջողություններն ավելի ցայտուն են դառնում, և հակամարտությունը մոտենում է երկրորդ ամսին, ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սրել իրավիճակը ռազմական ճանապարհով՝ պատերազմի հետագիծը փոխելու հույսով: Քանի որ ավելի վտանգավոր սպառազինություն և մարտավարություն է կիրառվում, ավելի լայն կոնֆլիկտի ռիսկերն աճում են:

Էմմա Չոբանյան