Բնական գազի հետ կապված կա երկու հարց. մեկը գնագոյացումն է, մյուսը` վճարման արժույթը, և այստեղ էական տարբերություններ կան։ Եթե գինը ֆիքսենք ռուբլով, դա շատ մեծ հաջողություն կլինի։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մենք հիմա ունենք խնդիր, երբ մեր արտահանողները, ռուբլու ապագա կուրսի նկատմամբ վստահություն չունենալով, չափազանց դժկամ են իրենց արտահանումները …

