ՄԻՊ-ը` Ներքին Հանդում տիրող իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր փաստահավաք առաքելության այցի արդյունքները որևէ կերպ չէին հերքում կամ հակասում պաշպանության նախարարության՝ դրան նախորդող և հաջորդող տեղեկատվությանը»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին ՄԻՊ  ՊՆ հայտարարություններին:

«Փաստերի ծանոթացման մեր մեթոդը եղել է բնակիչների հետ հանդիպումները, այսինքն՝ Ներքին Հանդի բնակիչների, վարչական ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Մենք արձանագրել էինք, որ բնակիչներն ասել էին, որ այդ շարժերը, վրանները նոր են տեսնում։ Նաև խնդիր էին բարձրացրել, որ ռիսկեր կան գյուղատեղիից ավելի հեռու տեղակայված հուշակոթողի, եկեղեցու հարակից տարածքը որպես արոտավայր օգտագործելու առումով։

ՊՆ-ն ասել էր, որ այդ դիրքերը նոր են սկսել ակտիվորեն կահավորել և օգտագործել։ Այսինքն՝ մեր ասած՝ «բնակիչները նոր են տեսել» և ՊՆ-ի՝ «նոր են սկսել ակտիվորեն կահավորել» հայտարարությունն իրար չեն հակասում։ Հակառակը՝ միմյանց ամրապնդող հայտարարություններ են»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: