Վարչապետը ոչ թե զրոյական, այլ սեփական կետի մասին է խոսել. Արման Եղոյանը՝ բանակցությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Արցախի հարցով բանակցային գործընթացնում ՀՀ կարմիր գծերը չեն փոխվել 2018 թվականից հետո։ Այս մասին Աժ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Դուք ասում եք՝ որոնք են այս իշխանության կարմիր գծերը, ինձ կհիշեցնեք, թե ի՞նչ կարմիր գծեր ենք մենք ժառանգել։ Եվ դուք երբևէ իմացել եք՝ այդ կարմիր գծերը փաստաթղթվորված որտեղ են եղել։ Ես կարող եմ հավատացնել, որ Հայաստանի Հանրապետության կարմիր գծերը Արցախի կարգավորման հարցով չեն փոխվել 2018 թվականից հետո»,- նշեց Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են այն կարմիր գծերը, որոնք գործող իշխանությունը չի հատի ադրբեջանցիների, թուրքերի հետ բանակցություններում, և ինչու հստակ չի ձևակերպվում, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Եղոյանը հորդորեց չաղավաղել խոսքերը և սխալ մեջբերումներ չանել. «Վարչապետը ոչ թե զրոյական, այլ սեփական կետի մասին է խոսել»,- ասաց Եղոյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավելեց. «Հստակ մի բան պետք է հիշենք՝ ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ագրեսիվ պատերազմ նախաձեռնելով, հասել է «հաջողությունների»։ Էթնիկ զտման քաղաքականության տարբեր դրսևորումների հետ ենք բախվում այսօր։ Եվ ներքին կոնսոլիդացիայի փոխարեն մենք տեսնում ենք հինգերորդ շարասյանը բնորոշ գործունեությունը, որի նպատակը հետևյալն է՝ ամեն գնով թուլացնել Հայաստանում պետականությունը, ամեն գնով հասնել իշխանության։ Եթե նույնիսկ այդ իշխանության հասնելու գինը պետականության կորուստն է»։

Մանրամասները՝ տեսանյութում: