Անդրանիկ Քոչարյանին խորհուրդ կտայի խոսելուց առաջ մտածել, մի օր կապրե՞ն Արցախում. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չի կարող նորմալ համարվել այն,  որ երկու շաբաթից ավելի է Արցախում հայ բնակչությունը ձմեռվա կեսին չունի գազ, չունի տաքանալու հնարավորություն 21-րդ դարում, և շարունակել հաշտ-համերաշխ բանակցելու միջոցով փորձել հարցեր լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Ինչի՞ շուրջ եք բանակցում, «ապագա կա՞»,-ի, երբ որ այս պահին ներկա չկա Արցախում, այնտեղ ցեղասպանական գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից»,- ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե նախկինում՝ 90-ականներին էլ հնարավոր է եղել առանց գազի ապրել, իրավապաշտպանը նշեց. «Անդրանիկ Քոչարյանին խորհուրդ կտայի մի քիչ մտածել խոսելուց առաջ»:

«Ի՞նչ է նշանակում՝ նախկինում հնարավոր է եղել առանց գազի ապրել, նախկինում էշով են գնացել աշխատանքի, բա ինչո՞ւ եք թանկ մեքենաներ առնում և նպատակահարմար գտնում դրանցով երթևեկել, նախկինում անվտանգությունը նիզակներով են պաշտպանել, ինչո՞ւ եք հիմա բրոնյա մեքենաներ առնում: Այսօր աշխարհն առաջ է շարժվում, ոչ թե հետ:

Պարոն Քոչարյանը և բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախում գազ չլինելը, թող իրենց ընտանիքների հետ գնան թուրքի բերան, ապրեն՝ անընդհատ ռմբակոծվելու վտանգի տակ: Մի օր կապրե՞ն: Բայց արցախցիները մնացել են, մեր հայրենիքը պաշտպանում են, իրենց ազգային ինքնությունն են պաշտանում, ու փոխանակ նրանց վիճակը թեթևացնելու, նրանց պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու, ասում են՝ առաջ էլ են առանց գազ ապրե՞լ»,- Կարապետյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում: