Անկարան արձագանքել է C-400-ները Կիև ուղարկելու առաջարկին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

The Wall Street Journal-ն անդրադարձել է շրջանառվող տեսակտին, որ Թուրքիան պետք է իր ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերն ուղարկի Ուկրաինա, ինչը կօգնի կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և ճանապարհ կբացի ամերիկյան «Պատրիոտ» համակարգերն ու F-35 կործանիչների ծրագիրը Անկարային վերադարձնելու համար։

Լրատվամիջոցում C-400 համակարգերի շուրջ իր մեկնաբանությունն է արել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթիին Ալթունը։

«Թուրքերը դեռ հիշում են, թե ինչպես են մեր դաշնակիցները Թուրքիայից հանել Patriot մարտկոցները թուրք-ռուսական հարաբերությունների ամենալարված ժամանակաշրջաններում: Այս փորձը ունենալով՝ թուրք ժողովուրդն այլևս լուրջ չի վերաբերվում Patriot մատակարարելու Արևմուտքի ոչ պաշտոնական խոստմանը:

Թուրքիայի անօրինական հեռացումը F-35-ի ծրագրից քաղաքական պատճառներով դժվարացնում է Թուրքիային լուրջ ընդունել ծրագրի վերականգնումը»,-գրում է Ալթունը։
Նա նշում է, որ հիմա ԱՄՆ-ի ու Արևմուտքի պարտականությունն է կարագվորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի 70-ամյա դաշնակիցն է ու տարածաշրջանում կայունացնող դերակատար։

«Թուրքիան, որը Եվրամիությանն անդամակցությունը դիտարկում է որպես ռազմավարական նպատակ և հպարտանում է ՆԱՏՕ-ին իր անդամակցությամբ, ակնկալում է, որ Արևմուտքը իրեն կվերաբերվի այնպես, ինչպես արժանի է: Հարաբերությունները շտկելու համար անհրաժեշտ է վստահության ամրապնդման միջոցներ, ոչ թե այսպես կոչված ոչ պաշտոնական առաջարկներ: Շարունակելով պարոն Քոլբեի փաստարկը՝ Արևմուտքը պետք է Թուրքիային մատակարարի F-35 կործանիչներ և Patriot մարտկոցներ՝ առանց նախապայմանների»,-գրում է Ալթունը։

Հիշեցենենք, որ օրերս Պենտագոնը հայտարարել էր, որ Անկարայի հետ բանակցություններ է վարում Կիև C-400 համակարգեր ուղարկելու համար՝ փոխարենը Թուրքիային վերադարձնելով հինգերորդ սերնդի F-35-ի ծրագիր ու հանելով պատժամիջոցները։

Էմմա Չոբանյան