Վարչապետի որոշմամբ 2019թ. աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն ուսումնասիրում էր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերը, որոնք տարիներ շարունակ հանգուցալուծում չէին ստացել: Դեռևս առարկայական ոչ մի արդյունք չի արձանագրվել: «Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը՝ առկախված» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը նշեց. «Ինձ համար թիվ մեկ խնդիրն այն է` արդյոք …

