Առուշ Առուշանյանը կմասնակցի Գորիսի ավագանու առաջիկա նիստին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը միայն դատարանի որոշումը ստանալուց հետո կորոշի՝ բողոքարկե՞լ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների մասով դատավճիռը, թե՞ ոչ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դատական ակտը ստանալուն պես՝ Դատախազությունում կուսումնասիրվեն կայացված վճռի հիմքերը, հիմնավորումները և պատճառաբանությունները, ինչից հետո կորոշվի՝ Դատախազությունը վերաքննիչ բողոք տանելու հիմքեր ունի՞, թե ոչ»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը, ըստ մեղադրանքի, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող հողատարածքներում «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Առուշանյանին և Լուսինե Ավետյանին վերագրվում էր նաև ընտրողներին կաշառք տալու արարք: Այս դրվագն առավել շատ քննարկման առարկա դարձած հանգամանքներից էր, քանի որ, ըստ մեղադրանքի, Գորիսի համայնքապետարանից որպես սոցիալական օգնություն քաղաքացիներին տրված գումարներն են դիտարկվում՝ որպես ընտրակաշառք, մինչդեռ Առուշանյանը պնդում է, որ նշված քաղաքացիներին սոցիալական օգնություն առաջին անգամը չէ, որ տրամադրվել է:

Համայնքապետն առաջադրված մեղադրանքները չէր ընդունել։

Մեղադրական ճառի ժամանակ դատախազը պահանջել էր Առուշանյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով։ Երեկ, սակայն, դատարանը վճռեց հենց դատարանի դահլիճից ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին վերջանական դատական ակտով վճռելով համայնքապետին դատապարտել 1 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով Առուշանյանի 8-ամսյա կալանքը, վերջնական պատիժ նշանակել 6 ամիս 18 օր ազատազրկում։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը մատնանշելով՝ դատարանը որոշեց պայմանականորեն չկիրառել պատժաչափը՝ սահմանելով 1 տարի 6 ամիս փորձաշրջան, փոփոխել խափանման միջոց կալանքը՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին։

Դատարանը, միաժամանակը, վճռել է Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելուց և կիրառել տուգանք աշխատավարձի 700-ապատիկի չափով։ Սակայն քանի դեռ դատական ակտն ուժի մեջ չի մտել և չեն ստացվել վերաքննիչ բողոքներ վճռի մասով, Առուշանյանն այս պահին օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է Գորիսի քաղաքապետի պաշտոնը։ Ավելին, այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ի Գորիս համայնքի ավագանու անդամների հերթական նիստը կվարի հենց Առուշ Առուշանյանը։

 

Ռոզա վարդանյան