Ուկրաինայի հակագրոհները որոշակի հաջողություն են գրանցում, սակայն Կիևի համար դեռ վտանգ կա․ Մեծ Բրիտանիայի ՊՆ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական պատերազմում իրավիճակի ամենօրյա վերլուծությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ուկրաինական ուժերը շարունակել են տեղային հակահարձակումները Կիևից հյուսիս, այդ թվում՝ Իրպենում, Բուչայում և Գոստոմելում։

«Այդ հարձակումներն ունեցել են որոշակի հաջողություն և ռուսներին մի քանի դիրք հետ են շպրտել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին ուկրաինական իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքի նկատմամբ։

«Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը դեռ զգալի վտանգ է ներկայացնում Կիևի համար իր հարվածային հնարավորությունների պատճառով»,- նշել են բրիտանացի զինվորականները։

Ինչ վերաբերում է Մարիուպոլում տիրող իրավիճակին, որը մի քանի շաբաթ է՝ շրջափակված է ռուսական զորքերի կողմից և գտնվում է մշտական հրետակոծության տակ, բրիտանական ՊՆ-ն նշում է, որ Ռուսաստանն այստեղ «շարունակում է առաջխաղացումը», սակայն «քաղաքի կենտրոնը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ»։

«Մյուս ուղղություններում ռուսական ուժերը պահպանում են արգելափակման դիրքերը, միաժամանակ փորձելով վերակազմավորել և վերախմբավորել իրենց ուժերը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան