ԱՄՆ-ում կարծում են, որ Պուտինի խորհրդականներն ապատեղեկացնում են նրան Ուկրաինայում ռուսական ԶՈՒ գործողությունների մասին․ CNN

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր խորհրդականներն «ապատեղեկացնում են» այն մասին, թե որքան վատ են ռուս զինվորականները գործում Ուկրաինայում և ինչպիսին է պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա։ Այս մասին CNN-ին ասել է ամերիկացի մի պաշտոնյա։

«Մենք հավատում ենք, որ Պուտինն ապատեղեկացվում է իր խորհրդականների կողմից, թե որքան վատ է գործում ռուսական բանակը Ուկրաինայում և ինչպես է ռուսական տնտեսությունն ազդվում պատժամիջոցների պատճառով, քանի որ նրա ավագ խորհրդականները չափազանց վախենում են նրան ասել ճշմարտությունը»,-ասել է պաշտոնյան, որի գնահատականը հիմնված է ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված տվյալների վրա:

Պաշտոնյան նաև ասել է, որ ԱՄՆ-ն ունի տեղեկություններ, որոնք վկայում են այն մասին, որ Պուտինը տեղյակ է եղել ապատեղեկատվության մասին, ինչը հանգեցրել է ՌԴ նախագահի և պաշտպանական ոլորտի բարձրագույն պաշտոնյաների միջև տարաձայնությունների:

«Մենք ունենք տեղեկություն, որ Պուտինը իրեն զգացել է ռուս զինվորականների կողմից մոլորության մեջ գցված։ Այժմ մշտական լարվածություն կա Պուտինի և Պաշտպանության նախարարության միջև, որը բխում է ՊՆ ղեկավարության նկատմամբ Պուտինի անվստահությունից»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա հավելել է, որ Պուտինը չի իմացել, որ իր զինվորականներն «օգտագործում և կորցնում են ժամկետային զինծառայողների Ուկրաինայում՝ ցույց տալով ՌԴ նախագահին տրամադրվող ճշգրիտ տեղեկատվության հոսքի հստակ խախտում»:

Էմմա Չոբանյան