Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն կրակում. Փաշինյանի առաջարկը Պուտինին անարձագանք է մնացել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլուխ բարձունքում՝ նշանառության տակ պահելով Արցախի Փառուխ, Խրամորթ, Իվանյան, Ասկերան և այլ բնակավայրերը: Շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Պաշտոնական Ստեփանակերտն արդեն չորրորդ օրն է՝ չի հաստատում ՌԴ ՊՆ-ի մարտի 27-ին հայտնած այն տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ համայնքից:

Սրան զուգահեռ՝ երեկ ռուսական խաղաղապահ առաքելությունը տեսանյութ է հրապարակել՝ որպես ապացույց, որ Փառուխ գյուղն իրենց վերահսկողության տակ է: Այնինչ, Արցախից բարձրաստիճան պաշտոնյան Factor TV-ի հետ զրույցում, անանունուն մնալու պայմանով,  ռուսական կողմի հրապարակած տեսանյութը տեղեկատվական շփոթմունք որակեց՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը հասանելիություն ունի Քարագլուխ բարձունքին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանական կողմի՝ դեպի բարձունք նոր ճանապարհները կառուցելու նախաձեռնության մասին:

Ստեփանակերտում բարձր մակարդակով, թեև ոչ հրապարակավ, բայց դժգոհություններ են հնչում, թե ինչպես ստացվեց, որ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքը հեշտությամբ անցավ թշնամուն: Արցախի մայրաքաղաքում վտանգավոր են համարում այն, որ այս նախադեպով «կանաչ լույս» է վառվում Ադրբեջանի համար:

Դեռ մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խոսել էր ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին: Թե ինչ է պատասխանել ռուսական կողմը, հայտնի չէ: Այսօր Factor TV-ն փորձել է Մոսկվայի դիրքորոշման մասին տեղեկանալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, սակայն վերջինը հրաժարվել է թեմային անդրադառնալ:

Իսկ ահա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շարունակում է առաջ տանել վարչապետի վերոնշյալ դիրքորոշումը: Ռուս խաղաղապահների արձագանքն ադրբեջանական ագրեսիային իշխանական խմբակցության պատգամավորը բավարար չի համարում:

Ինչո՞ւ ռուս խաղաղապահը չեն կրակում, երբ ադրբեջանցի դիպուկահարը սպանում է Արցախի խաղաղ բնակչի․ ՔՊ-ական պատգամավորն ակնարկում է՝ հրաման պետք է Պուտինը տա:

Պուտինի հետ ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին հրապարակավ խոսելը Հայաստանի ընդդիմությունն անթույլատրելի է համարում: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ դա պետք է անել այնպես, որ Բաքուն չառիթավորվի: Արդյո՞ք թերացել են ռուս խաղաղապահները՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքը մտել է Փառուխ և գրավել ստրատեգիական նշանակության Քարագլուխ բարձունքը. Հայկ Մամիջանյանը խուսափում է պատասխանել՝ նշելով, թե պաշտոնական տեղեկություններ չկան:

Խորհրդարանում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները մեկ հարցում են համակարծիք՝ ռուս խաղաղապահների փոխարեն միջազգային կարգավիճակ ունեցող խաղաղապահների անհրաժեշտություն Արցախում չկա: Արմեն Խաչատրյանն ասում է՝ պետք է միայն ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտել:

Ռուս խաղաղապահների անգործությունն Արցախում կասկածի տակ է դնում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունն ընդհանրապես: Փորձագետների կարծիքով՝ եթե առաջիկայում Ռուսաստանը փորձի խաղաղապահներ տեղակայել հակամարտության այլ գոտիներում, Մոսկվային մատնացույց են անելու նրանց ձախողված փորձն Արցախում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան