Ռուս-ադրբեջանական առևտուր է տեղի ունեցել՝ Քարագլխի բարձունքը տրվել է Ալիևին․ կա ինֆորմացիա պայմանավորվածության մասին․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ

-Պարո՛ն Սանասարյան, Դուք այսպիսի միտք եք արտահայտում, որ միամտորեն չեք սպասում՝ ռուս զինվորը պաշտպանելու է մեր անվտանգությունը, բայց եթե չոր փաստերին նայենք՝ Արցախում այսօր ռուսական զորակազմ է, հայ-թուրքական սահմանին ևս ռուս զինծառայողներ են։ Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում․ եթե այս օրերին հնչող մեկնաբանությունների դաշտ գնանք, կստացվի՝ ադրբեջանցիներն այնքան հզոր են, որ խաբեցին ռուս խաղաղապահներին, որոնք իրենց հերթին հայ դիրքապահներին հանել էին հենակետերից։

–Իմ խորին համոզմամբ՝ տեղի է ունենում մի բան, ինչը պլանավորված էր։ Այսինքն՝ ռուսները և ադրբեջանցիները պայմանավորվել են միասին, որ պետք է լինի առաջխաղացում, այդ կարևորագույն դիրքին պետք է ադրբեջանցիները տիրապետեն, և տիրապետեցին ինչ-որ մասով։ Իսկ ինչո՞ւ տիրապետեցին ինչ-որ մասով, որովհետև միջազգային արձագանքն անսպասելի էր Ռուսաստանի և Ադրբեջանի համար։ Այստեղ այն պահը չէ, որ ադրբեջանցիներն ուղղակի չեն լսում ռուսներին։ Դա ուղղակի պարզ հնարք է, որ օգտագործում են։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը չուզենար, որ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ, տեղի չէր ունենա։ Այսինքն՝ կա պայմանավորվածություն և կա ինֆորմացիա այդ պայմանավորվածության մասին։

-Ինչո՞ւ տեղի ունեցավ ադրբեջանական այս սադրանքն Արցախում։ Ոչ միայն Քարագլխի հատվածում են նրանք տեղավորվել, այլև գազատարն էին փակել և հումանիտար ճգնաժամ էր ստեղծվել, նաև շաբաթներ շարունակ ականանետներով ահաբեկում էին խաղաղ բնակավայրերը։

–Այդ աևտուրը վաղուց է սկսվել։ 44-օրյա պատերազմն էլ էր այդ առևտրի մեջ, պատերազմ դադարեցնելն էլ էր այդ առևտրի մեջ, դրանից հետո տեղի ունեցող պրոցեսները, Սյունիքում առաջխաղացումը՝ Սոթք-Խոզնավար հատվածում առաջխաղացումն էլ է այդ առևտրի մեջ եղել։ Սա ուղղակի պարզ հակառուսականություն չէ, ինչպես ուզում են տեսնել։ Սա պարզ մեր շահի գիտակցում է և որոշակի ինֆորմացիայի տիրապետում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան