Այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: «Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում …

