Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ խորհրդակցություն է անցկացրել: «Մարզի առողջապահական ոլորտում առկա հրատապ և առաջնահերթ խնդիրներին անդրադառնալով՝ քննարկել ենք կորոնավիուսի դեմ պատվաստումների, մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների, ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված որոշ բուժհիմնարկների միավորման գործընթացների, բուժման կամ հետազոտությունների նպատակով կատարվող ուղեգրումների, աշխատանքային կատարողական կարգապահության, բժշկական թափոնների տեղափոխման, շենքային պայմանների բարելավման հետ …

