Գրո՛ղը տանի, ինչո՞ւ Պուտինը՝ ցարը, չի ասում՝ Արցախի ժողովուրդն էլ պիտի ինքնորոշվի, ինչպես՝ Ղրիմը․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ

-Արցախում իրադրությունը շարունակում է լարված մնալ. ադրբեջանցիները դեռևս Քարագլխի հենակետում են: Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիներն այսպիսի սադրանքի են դիմել, հասկանալի է, որ նրանք ցանկանում են որոշակիորեն վարկաբեկել ռուս խաղաղապահներին: Ձեր ախտորոշմամբ՝ ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել:

-Եկեք հասկանանք՝ ո՞րն է Հայաստանի և Արցախի օրակարգը, ո՞րն է Ադրբեջանի օրակարգը և ո՞րն է Ռուսաստանի օրակարգը։ Երբ տալիս ենք այս երեք զուգահեռ հարցերը, ստանում ենք Ձեր հարցի պատասխանը: Արցախում ռուս խաղաղապահներ են, որոնց մանդատը մինչև հիմա հստակեցված չէ:

-Եվ Ադրբեջանը չի ստորագրել:

-Այո՛: Մենք կարող ենք ակնկալել, որ, որպես խաղաղապահ առաքելություն, նրանք այնտեղ պետք է պաշտպանեն խաղաղությունը, այսինքն՝ Արցախի բնակչության անվտանգությունը, բացառեն ռազմական բախումները: Բայց մենք ունե՞նք պատասխան, թե ինչու է Ռուսաստանը հենց իր խաղաղապահներին տեղակայել այնտեղ: Ինչո՞ւ Ադրբեջանը չի հաստատում նրանց խաղաղապահ մանդատը: Ես շատ մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ Ադրբեջանի նպատակը, ինչպես իրենք են ասում՝ «Ղարաբաղի տնտեսական շրջանի» հայաթափումն է: Այն հարցը, որն Ադրբեջանը չկարողացավ ամբողջությամբ լուծել 44-օրյա պատերազմի ժամանակ, փորձելու է լուծել ռազմական ահաբեկումով, պարբերաբար սադրանքներ իրականացնելով, և՛ բարոյական, և՛ ռազմաքաղաքական, և՛ բոլոր հնարավոր այլ տարբերակներով ճնշելով Արցախում բնակվող հայությանը:

-Իսկ խաղաղապահներն ինչի՞ համար են Արցախում:

-Խաղաղապահները նրա համար են այնտեղ, որպեսզի նվազագույնը կատարվի հրադադարի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը: Խաղաղապահներն այս պահին բացահայտորեն պաշտպանում են Ադրբեջանի շահը: Դա նույնպես նորություն չէ, որ խաղաղապահների ադրբեջանամետ գործունեությամբ փաստացի Ռուսաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի լոյալությանը Ուկրաինայի դեմ պատերազմում:

-Ինչո՞վ են ադրբեջանամետ խաղաղապահները:

-Խաղաղապահները պայմանավորվածություն են ձեռք բերում հայերի ու ադրբեջանցիների հետ, հայերը կատարում են պայմանավորվածությունը, ադրբեջանցիները չեն կատարում, և խաղաղապահները ոչինչ չեն անում, ընդամենը բանակցում են։ Նրանց ադրբեջանամետության դրսևորումը հենց այն է, ինչ նկարագրեցիք սկզբում. ինչո՞ւ է հիմա ադրբեջանական հենակետ այնտեղ:

-Իսկ գուցե խաբե՞լ են խաղաղապահներին, տիկի՛ն Ադամյան:

-Գիտեք՝ խաբելն էլ իր պատճառներն ունի, եթե ես Ձեզ խաբեմ, կխաբվե՞ք։ Կխաբվեք, եթե դա բխի Ձեր շահերից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան