Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և ոսկե մեդալ նվաճեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր:
Հայաստանի ընմշամարտի տեղեկացմամբ՝ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Հավելենք, որ Հրայր Ալիխանյանը ցավալի պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։