ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախանձում է Բելառուսին։ Ամենշաբաթյա ճեպազրույցում նա անդրադարձել է Բելառուսի հետ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, որն այն «Ռուսաստանի ծայրագավառ էր անվանել»։ «Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը նախանձում է այն արդյունքներին, որոնց Բելառուսը հասել է, որոնց չի հասել իր երկիրը՝ իր թիմի ղեկավարությամբ։ …

