Հայտնի է դարձել, թե ինչու պորտուգալացի մրցավար Ժոաու Պինյեյրուն ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասին 11-մետրանոց հարված չի նշանակել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Հանդիպման 31-րդ րոպեին ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան սեփական տուգանային հրապարակում փորձել էր հեռացնել գնդակը, որը դիպչել էր նրա թիմակից Ժոաու Նևեշի ձեռքին։ Սակայն մրցավարը չէր նշանակել 11-մետրանոց, ինչը դժգոհություն էր առաջացրել …

