Մոսկվայում մայիսի 9-ին բջջային ինտերնետը կանջատվի

Լուրեր

25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Բոլորը

Ռուսաստանի Թվային զարգացման նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվան ամբողջությամբ կսահմանափակի բջջային ինտերնետի հասանելիությունը, այդ թվում՝ «սպիտակ ցուցակում» ընդգրկված ծառայությունները, ինչպես նաև SMS հաղորդագրությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սահմանափակումներն անհրաժեշտ են «տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար», բացատրել է նախարարությունը։

Մայիսի 7-ին և 8-ին անջատումներ չեն նախատեսվում, սակայն նախարարությունը հավելել է, որ «անվտանգության անմիջական սպառնալիքների» դեպքում կարող են կիրառվել գործառնական սահմանափակումներ։ Մինչդեռ մեկ օր առաջ բջջային օպերատորները սկսել են մոսկվացիներին տեղեկացնել մայիսի 7-ին ինտերնետի հնարավոր խափանումների մասին։

Նմանատիպ անջատում տեղի էր ունեցել Մոսկվայում մայիսի 5-ին։ Այնուհետև օրվա առաջին կեսին բջջային ինտերնետը, այդ թվում՝ «սպիտակ ցուցակում» գտնվող ծառայություններն ու SMS հաղորդագրությունները, անհասանելի էին։

Ապրիլի վերջին BBC-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էին, որ Մոսկվայում կայանալիք շքերթից առաջ նախատեսվում են բջջային հեռախոսների սահմանափակումներ։ Մասնավորապես, մայիսի 5-ին, 7-ին և 9-ին նախատեսվում էր սահմանափակել բջջային հեռախոսակապի ծառայությունը և, հնարավոր է, SMS հաղորդագրությունները։

Այս տարի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ։ Կրեմլը «կրճատված ձևաչափը» բացատրել է Ուկրաինայից եկող «ահաբեկչական սպառնալիքով» և այն փաստով, որ այս տարին հոբելյանական չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի