300.000 ադրբեջանցու վերադարձի մասին խոսում են մեկ Ալիևը, մեկ՝ «Ուժեղ Հայաստանը», ի՞նչ տվյալներ կան․ հարց՝ Սամվել Կարապետյանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Որտեղի՞ց ձեզ տեղեկություն, պարոն Կարապետյան, որ 300 000 ադրբեջանցի է գալիս, որովհետև այդ «վերադարձի» մասին մեկ խոսում է Ալիևը, մեկ՝ «Ուժեղ Հայաստանը», այլ պայմանավորվածությունների մասին տեղեկություն ունե՞ք»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին նման հարց ուղղեց Factor TV-ի լրագրողը։

«Ես ելնում եմ նրանից, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահը ինչ հայտարարել է, շատ կարճ ժամանակում դա իրականություն է դարձել: Եվ ես չեմ լսել, որ բացի թմբուկ նվագելուց, Փաշինյանը դրան արձագանքել է»,- ասաց Կարապետյանը։

Դիմելով մեր լրագրողին Կարապետյանն ասաց․ «Կարող ես իրեն առաջարկել (խմբ․ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին), որ երբ բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն, առանց ցնցումների մեջ ընկնել թող հայտարարաի, որ 300 000 ադրբեջանցի չի գալու Հայաստան, թող հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չունի ստանալիք։ Ես չեմ լսում այդպիսի հայտարարություններ, դրա համար ունեմ վստահություն։ Նայելով այս ամենին վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված, ու եթե մենք չկանգնեցնենք այդ պրոցեսը, 300 000, միգուցե 500 000` հաշվի առնելով ադրբեջանցիների բազմանալու արագությունը, կանցնի տարիներ մենք կտեսնենք միգուցե միլիոն ադրբեջանցի Հայաստանում»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Նա անդրադարձավ նաև գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը։

«Ես օքեյ չեմ, որ Հայաստանը ղեկավարում է թույլ իշխանություն։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ զենք գնելու ձևը չգիտի։ Հիմա դուք ի՞նչ եք ուզում, իրենց ձախողումներին ես բացատրություն տա՞մ։ Կարող եմ տալ, եթե շատ եք ուզում, բայց դա կլինի ոչ կոռեկտ։ Ես չեմ ուզում անցնել այդ սահմանը»,- այս մասին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր․ «Պարոն Կարապետյան, դուք հավակնում եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, հիմա խոսում եք անվտանգային խնդիրների մասին, սոցիալական, տնտեսական, այդ ոլորտներում առաջարկում եք ձեր տեսլականը, թե ինչպես պետք է զարգացնել։ Դուք, պարոն Կարապետյան, բայց նախկինում այս ու շատ այլ Հայաստանի համար կենսական նշանակության հարցերի, խնդիրների վերաբերյալ դիրքորոշում չեք հայտնել։ Մասնավորապես, երբ Հայաստանի Հանրապետությունը 400 միլիոն ամերիկյան դոլար տվեց Ռուսաստանի Դաշնությանը զենք ստանալու համար, ծանր վիճակում էինք, 2021-2022 թվականն էր, 44-օրյա պատերազմից հետո, դուք դիրքորոշում չհայտնեցիք, թե ինչու Ռուսաստանը գումարը վերցրեց և զենքը չտվեց։․․․Ինչու՞ եք լռել պարոն Կարապետյան այս թեմաների վերաբերյալ, ինչու՞ գնահատական չեք հայտնել, ո՞րն է եղել կաշկանդվածության պատճառը»։

Կարապետյանի խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններին քննադատելու հարցում ոչ թե կաշկանդված է, այլ բարոյական իրավունք չունի անտեղի քննադատել մարդկանց։

«Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ի՞նչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին, դուրդ կգա՞, որ զգաս ես կաշկանդված չեմ։ Իհարկե ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին, իհարկե ես հարցեր ունեմ բոլոր այդ պրոցեսներին, որը բերեցին մեր ազգի խայտառակությանը։ Հիմա միգուցե Փաշինյանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին։ 

Ես նստեմ բացատրեմ, թե ՀԱՊԿ-ը խի՞ գործունեություն չի ծավալել։ Բայց այսօր եղունգիս նայեմ՝ ով ինչ է արել այդ պայմաններում… ես որպես հայ իմ պարտականությունները, իմ պարտքը հայրենիքին, շատ ազնիվ ասում եմ, ամենամեծ ձևով արել եմ, որի մասին չեմ կարող խոսել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։