ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կանխվել է ՀՀ-ից 3 կգ 319 գրամ քաշով զարդերի արտահանման փորձը։ «Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան: Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: …

