Դրանից է կախված Արցախյան շարժումը կշարունակվի, թե չէ. Շահրամանյանը՝ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«Ես ուզում եմ դիմել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջիկա ընտրություններում պետք է ընտրություն կատարեն. դրանից է կախված՝ Արցախյան շարժումը կշարունակվի՞, թե՞ չի շարունակվի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Եվ այդպիսի հարց դրված է գործող իշխանության կողմից։ Ինձ թվում է այդ ընտրություններում մենք կունենանք հստակություն այդ հարցում»,- ասաց նա:

Շահրամանյանը չնշեց, կոնկրետ քաղաքական ուժի անուն, որին սատարում է, սակայն հստակեցրեց, որ դիրքորոշում ունի այս հարցում։ «Ես դիրքորոշում ունեմ, որն այս պահին ճիշտ չեմ համարում ասել՝ հաշվի առնելով, որ ես ՀՀ քաղաքացի չեմ հանդիսանում, ըստ ՀՀ կառավարության որոշման: Բայց արցախցիներին պետք չի ուղղորդել՝ ում ընտրեն: Իրենք շատ լավ գիտեն՝ ում չպետք է ընտրեն»,- նշեց Շահրամանյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը ինչո՞վ էր մերը» հայտարարությանը, Շահրամանյանը նշել է, որ ՀՀ գործող իշխանությունների պահվածքն իսկապես հուշում է՝ «Արցախը իրենցը չի եղել» ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամազյան