Հայտնի է՝ ինչու ՀՖՖ-ն «Արարատ-Արմենիային» թույլ չի տվել անցկացնել նախախաղային միջոցառումը

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե նախորդ հանդիպումից առաջ ինչու չի կայացել նախախաղային միջոցառումը։

«Օրերս «Արարատ-Արմենիա» ակումբը տարածեց նախախաղային շոուի մասին հաղորդագրություն։

Մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտնել, որ այդ նախախաղային միջոցառումը չեղարկվել է ՀՖՖ–ի կողմից համաձայնություն չտրամադրելու պատճառով և այդ կապակցությամբ ցանկանում ենք անել պարզաբանում։

Մայիսի 10-ին կայանալիք Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության 25-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպմանն ընդառաջ նախատեսում էինք երկրպագուական երգի կենդանի կատարում ստադիոնում հավաքված երկրպագուների համար։

Նախատեսվում էր նախախաղային շոու, հրավառություն և այլն (կից կարող եք տեսնել նախագծի վիզուալ լուծումները):

Ձեռք բերված նախնական բոլոր պայմանավորվածությունները թույլ էին տալիս ենթադրել, որ որևէ խնդիր և խոչընդոտ այդ ճանապարհին չկա։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը արտասահմանյան հայտնի խմբի հետ բանակցությունների արդյունքում ձեռք էր բերել իրենց երգի տեղայնացման և կատարման իրավունքը։

ՀՖՖ-ին ներկայացվել էր ամբողջ երաժշտական ծրագիրը, նախագծի բոլոր հնարավոր և անհնարին դետալները, այդ թվում և երգի բառերը (կից՝ նամակը ՀՖՖ–ին)։

ՀՖՖ-ի հետ բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ հարկավոր է նաև տվյալ խաղային օրվա մրցակցի համաձայնությունը։

Պետք է նշենք, որ «Նոա ՖԱ»-ն արձագանքեց շատ արագ և տվեց իր համաձայնությունը։

Հայկական ֆուտբոլի հարգելի՛ երկրպագուներ, վերջին տարիներին հայկական ակումբներն իրական ջանքեր են գործադրում ակումբային ֆուտբոլն իր քարացած տեղից առաջ տանելու համար։ Այդ ուղղությամբ արված քայլերն իրապես անհերքելի են ու տեսանելի։

Մենք ունենք մրցունակ և բարձր մրցակցային առաջնություն, ու այդ հարցում մեծ է հենց ակումբների կատարած դերը։

Ցավոք սրտի, տվյալ դեպքում տևական քննարկումից և փարատված տասնյակ կասկածներից հետո, «Արարատ-Արմենիան», այդուհանդերձ, ստացավ ՀՖՖ Մրցումների բաժնի մերժումը (կից՝ ՀՖՖ նամակը)։

Մերժման մեջ նշված էր, որ նպատակահարմար չեն համարում հաստատել նման լայնածավալ միջոցառման անցկացումը, և մատնացույց էր արվել լարված հանդիպումների մեծ քանակը։

Ենթադրությունները թողնում ենք երկրպագուներին, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ մայիսի 10-ից օրեր առաջ նույն երկու թիմերի միջև կայացած գավաթային կիսաեզրափակիչ վճռորոշ խաղում կողմերը միմյանց նկատմամբ ցուցաբերել են մաքսիմալ հարգանք, իսկ խաղում չի գրանցվել որևէ անախորժ դրվագ։

Ստացվում է, որ իրական պատճառը ոչ թե «լարված հանդիպումներն են», այլ փոխվստահության բացակայությունը և այլ չփարատված կասկածներ։

«Արարատ-Արմենիա» ակումբն առհասարակ և հատկապես այս մրցաշրջանի ընթացքում եղել է կառուցողական աշխատանքի կողմնակից։ Սա մեր ակումբի որդեգրած քաղաքականությունն է եղել։ Սակայն սա այլ դեպք է։ Միջոցառումն արդեն հանրային էր դարձել և չեղարկումը ենթադրում է նաև բացատրություն։

Պարզապես հիշեցնենք, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ին կայանալիք կարևոր հանդիպումը գեղեցիկ ու ամբողջական չի լինի առանց երկրպագուների, որոնց հրավիրում ենք Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի մարզահամալիր. նախախաղային միջոցառմամբ, թե առանց դրա, հավատացեք, որ հայկական ակումբային ֆուտբոլը կենդանի է»,- նշված է հայտարարության մեջ։