ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է՝ ✔️ 5 ինքնաձիգ, ✔️2 հրացան, ✔️2 մարտական ատրճանակ, ✔️5 գազային ատրճանակ, ✔️230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ, ✔️10 դանակ և կռփազենք։ «ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները»,- ասված է հաղորդագրությունում։

