«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Աջափնյակում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի տարեց կին մոտեցավ և նրան մեկնեց Wyoming Star թերթի հերթական համարը ու նշեց․ «Էս էլ վերցրել եմ էդ թալանչիների ձեռքից, որ Ձեր դեմ են գրել, կկարդաք մի հատ։ Ամբողջ դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»։

Փաշինյանը վերցրեց թերթը, բացեց այն ու ասաց․ «Հա, էս Wyoming Star-ն ա։ Էն, որ չգիտեմ որ մարզում ա․․․Վերցրեք էս ինձ պետք չի»։

Նշենք՝ Factor TV-ն 2 հետաքննություն է իրականացրել ամերիկյան բրենդավորմամբ, Մոսկվայում տպվող, Գավառում գրանցված և Երևանում անվճար տարածվող այս թերթի առաջին և 2-րդ համարների մասին։ Տպագրությունը ֆինանսավորվում է «անհայտ հայերի կողմից», տարածվում է նախընտրական շրջանում և չունի իրական սեփականատեր։

12 էջանոց թերթի բոլոր հոդվածները, ինչպես առաջին համարում, այնպես էլ 2-րդում, անստորագիր են․ դրանցից որևէ մեկի հեղինակը նշված չէ։ Որպես լրատվական գործունեություն իրականացնող նշված է «Շուքուրյան Վանիկ Վոլոդյայի» ԱՁ-ն։ Այցելել ենք Գավառ քաղաքում գտնվող այն հասցեն, որտեղ գրանցված է անհատ ձեռնարկատերը։ Մեզ հաջողվել է հանդիպել Վանիկ Շուքուրյանի հետ, նա պատմել է՝ թերթի երկրորդ համարը ևս բերվել է Մոսկվայից։ Այլ հարցերի հրաժարվել է պատասխանել՝ առաջարկելով դիմել իր օգնականին, որը, նրա խոսքով, կապ է պահպանում թերթի տպագրությունը ֆինանսավորող կողմի հետ։ Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Վանիկ Շուքուրյանի օգնականը նրա 34-ամյա որդին է՝ Նարեկ Շուքուրյանը, որի մասին նա մեզ չէր հայտնել։

Այս փաստը պարզելուց հետո Factor TV-ն այլ մանրամասներ բացահայտեց հայր և որդի Շուքուրյանների մասին, որոնք ներգրավված են թերթը ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու գործում։

Եվգենյա Համբարձումյան