ԱՄՆ-ը դարձել է Թուրքիա բնական գազի երկրորդ ամենախոշոր մատակարարը՝ Ռուսաստանից հետո։ Այս մասին գրել է լրագրող Դեյվիդ Օ՛Բայրնը, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։ Թուրքիայի հիմնական էներգետիկ շուկայի կարգավորիչի համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիային հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում մատակարարել է գազի ներկրման 17,4 տոկոսը՝ առաջ անցնելով Ադրբեջանից՝ 12,9 տոկոս և Իրանից՝ 11,9 տոկոս։ «LNG հեղուկացված գազի շուկայում հսկայական վերաբաշխում …

