ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին շուրջ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 ֆինանսական տարին ավարտող «Օմնիբուսի հատկացումների մասին» օրինագիծը, որը պահանջում է «ոչ պակաս, քան 45 միլիոն դոլար Հայաստանի և 2 միլիոն դոլար՝ Արցախում մարդասիրական ականազերծման համար»։ Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Տեղեկացվում է, որ Հատկացումների …