ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։ Մասնակցությունը փառատոնին անվճար է։ Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը …

