Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ եղել է «Գյումրի» բժշկական կենտրոնում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանի աշխատանքներին։ ԱՆ տեղեկացմամբ՝ փոխնախարարն այցելել է նաև քաղաքում գործող բոլոր 6 պոլիկլինիկաները, հետևել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին, զրուցել բուժաշխատողների հետ` կարևորելով առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման …