«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին

Լուրեր

27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 22-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected]

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ:

Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը»,- ասված է հաղորդագրությունում։