ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ստացված գիտական արդյունքներն արտոնագրված են ԱՄՆ-ի «VMware» ընկերության կողմից

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված ամպային ենթակառուցվածքների և նրանցում աշխատող ծրագրերի աշխատանքի մոնիտորինգին, կանոնավոր աշխատանքի պահպանմանը և առաջացած պրոբլեմների հաղթահարմանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Աշխատանքներն իրականացվում են Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Մեքենայական ուսուցմամբ հզորացված կանխազգուշացնող անալիտիկա ամպային տվյալների կենտրոնների համար» գիտական թեմայի շրջանակներում:

Աշխատանքների կարևորության մասին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի Դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների բաժնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Առնակ Պողոսյանը նշեց. «Բիզնեսի տեսանկյունից շատ կարևոր է ամպային տիրույթների նորմալ աշխատանքը, քանի որ նրանց անկանոն աշխատանքը բերելու է ֆինանսական և վստահության կորստի: Ծրագրերի անխափան աշխատանքի ապահովումը հնարավոր է ամպային համակարգերում ընթացող պրոցեսների մոնիտորինգով, որի արդյունքում հավաքվում և պահվում են տվյալներ` հետագա մշակման համար: Ներկայիս ամպային համակարգերը շատ բարդ են, և դրանց պատասխանատուներն ի վիճակի չեն հետևելու և հասկանալու նրանցում ընթացող պրոցեսները, արագ արձագանքելու պրոբլեմներին: Անհրաժեշտ են խելացի լուծումներ` հիմնված արհեստական բանականության մեթոդների վրա: Մոնիտորինգի ընթացքում տարբեր տեսակի տվյալների հավաքումն օգնում է ընթացող պրոցեսների բազմակողմանի ուսումնասիրմանը: Տվյալների յուրաքանչյուր տեսակ դիտարկում է ամպային համակարգը որոշակի անկյան տակ` ամբողջական պատկերը բացահայտելու համար: Տեսակներից մեկը ժամանակային շարքերն են (time series data), որոնք նկարագրում են պրոցեսների վարքը ժամանակի ընթացքում: Ժամանակային շարքերը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող են տալ: Կարևորագույն խնդիրներից մեկը ժամանակային շարքերի վարքագծի մոդելավորումն է և դրա հիման վրա ապագա արժեքների կանխատեսումը: Այն կարևոր է վատ պրոցեսների կանխագուշակման և կանխարգելման, ինչպես նաև ապագայի պլանավորման համար»,- ասաց նա:

Առնակ Պողոսյանի ղեկավարած գիտական խումբն այս աշխատանքների վերաբերյալ արդեն իսկ 2 գիտական հոդված է հրապարակել»,- ասված է հաղորդագրությունում։