ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «սառեցված հակամարտություն» է կանխատեսում

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը կանխատեսում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հակամարտության զարգացումը կորեական սցենարով։ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել 4-6 ամսից, մինչդեռ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը կարող է մոտ լինել Կորեական պատերազմի արդյունքներին, ասել է նա ամերիկյան 77WABS ռադիոկայանի եթերում։ Նա մատնանշել է կողմերի միջև ռազմականացված գոտու, շարունակվող թշնամանքի և «սառեցված հակամարտության» հավանականությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական ծրագրերն առանձնապես արդյունավետ չեն եղել,  նրան հաջողվել է գրավել միայն փոքր տարածքներ՝ Ուկրաինա ներխուժման սկզբում լայնածավալ մտադրությունների համեմատ, ասել է նա։ Իր հերթին, «ուկրաինացիները շատ ուժեղ դիմադրում են», բայց ոչ ոք չի կարող դիմակայել երկար ամիսներ շարունակվող ռազմական հակամարտությանը, հավելել է ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարը։

Կորեական պատերազմը տևեց 1950-ից մինչև 1953 թվականը և ավարտվեց Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև զինադադարով, մինչդեռ պաշտոնական խաղաղության պայմանագիր դեռ ստորագրված չէ, և պաշտոնապես երկու երկրները դեռ պատերազմի մեջ են:

Հիշեցնենք, ռուսական բանակը Վլադիմիր Պուտինի հրամանով փետրվարի 24-ից փաստացի պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Մի քանի շաբաթ անց Մոսկվան հայտարարեց, որ մտադիր է կենտրոնացնել իր ուժերը Ուկրաինայի արևելյան շրջանների գրավման վրա։

 

Տաթև Ֆռանգյան