ԵՄ ԱԳ նախարարները քննարկելու են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի խորհուրդն այսօր Բրյուսելում նախատեսում է քննարկում ունենալ Ուկրաինայի հետ կապված երեք ուղղություններով՝ աջակցություն Կիևին, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ, միջազգային հանրության իրազեկում համակարտության հետևանքների մասին։ Այս մասին հայտնել է ԵՄ աղբյուրը, գրում է Ինտերֆաքսը։

«Առաջին մասով մենք ենթադրում ենք, որ տեղի կունենա  քննարկում  Ուկրաինային լրացուցիչ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասով»,-ասել է ԵՄ բարձրաստիճան  աղբյուրn՝ անանունության պայմանով։ Նա նշել է, որ քննարկվելու է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը։

Ինչ վերաբերում է Կիևին ռազմական օգնությանը` Բրյուսելը ԵՄ խորհրդից ակնկալում է անդամ երկրների «քաղաքական որոշումը» հինգերորդ տրանշի վերաբերյալ՝ Եվրոպական խորհրդի հանձնարարականների համաձայն։

«Անդամ երկրները պետք է  ճանապարհ բացեն Եվրոպական խաղաղության հիմնադրամի հինգերորդ տրանշի համար։ Որոշումը երկուշաբթի չի ընդունվելու տեխնիկական պատճառով, բայց տեսնենք՝ կհաջողվի՞ հասնել համապատասխան քաղաքական որոշման»,-ասել է բարձրաստիճան պաշտոնյան։

Նա նշել է նաև, որ պատժամիջոցների մասով ևս որևէ որոշում չի ակնկալվում։ Պաշտոնյայի խոսքով՝ սա ինքնին պատժամիջոցների հերթական փաթեթը չէ։ Խոսքը գործող պատժամիջոցները պահպանելու, դրանք բարելավելու մասին է։ Գործողներին կավելացվեն որոշ միջոցներ, սակայն խոսքը ավելի շուտ բարելավելու, նախկին պատժամիջոցների փաթեթները համախմբելու մասին է;

Պաշտոնյան նաև հաստատել է, որ քննարկվելու է նաև ռուսական ոսկու արտահանման արգելքի հարցը։

«ԵՄ ռուսական ոսկու արտահանման արգելքի հարցը պետք է լինի միջոցների թվում, և դա խորհրդանշական միջոց չէ։ Հայտնի է, որ Ռուսաստանը ոսկու նշանակալի արտահանող է։ Գաղափարն այն է, որ փակենք նրա ֆինանսավորման ևս մեկ ծորակ»,-ասել է աղբյուրը։

 

Էմմա Չոբանյան