Ռուստամ Մուրադովը Ուկրաինա ներխուժմանը մասնակցող «Վոստոկ» զորքերի խմբի հրամանատարն է

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Ուկրաինա ներխուժմանը մասնակցող «Վոստոկ» զորքերի խմբի հրամանատարի անունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով  ՌԲԿ-ին։ Նա գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է։

Մուրադովը 2018 թվականից Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն էր, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։  BBC-ն հիշեցնում է, որ Հայաստանում Մուրադովի՝ խաղաղապահների հրամանատար նշանակվելն այնքան էլ  չէին ողջունել, քանի որ նա ծնվել է Դաղստանի գյուղերից մեկում, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում։ Ինքը՝ գեներալը, սակայն, այդ ժամանակ հայտարարեց, որ սպայի մոտ ազգ հասկացություն պետք է չլինի։

Լրատվականը նշում է, որ Մուրադովը չի մասնակցել 2008 թվականին Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմին, քանի որ այն ժամանակ ղեկավարում էր Արևելյան ռազմական օկրուգի բրիգադը։ Երբ 2014-ին պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում, նա ԳՇ ռազմական ակադեմիայի ուսանող էր, իսկ 2016-ին, երբ Դոնբասում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, Մուրադովը դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը ռուս-ուկրաինական հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոնում։

2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո, ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ սահմանեց Մուրադովի դեմ։

 

Տաթև Ֆռանգյան