Հուլիսի 17-ին գրանցվել է +41 աստիճան ջերմություն. մինչև ե՞րբ կպահպանվի բարձր ջերմային ֆոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հիմա գտնվում ենք ջերմային ալիքի գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Արաբական թերակղզուց. ջերմային ալիքի ներթափանցումն սկսվել է հուլիսի 10-ից»,- այս մասին այսօր ՝ «Ջերմային բարձր ֆոն. հրդեհային անվտանգության և առողջական հնարավոր ռիսկերը» թեմայով ասուլիսում նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության  և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ երեկ ցերեկը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային և հովտային գոտիներում առկա է շատ բարձր հրդեհավտանգ իրավիճակ է:

Սուրենյանի դիտարկմամբ՝ հանրապետությունում ամռան ամիսներին բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը դարձել են սովորական: Եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:

Հուլիսի 17-ին հանրապետությունում գրանցվել է 41 աստիճան, ինչը պատմական առավելագույն արժեքի ցուցանիշից մեկ աստիճանով ցածր է:

«Մինչև հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռնային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հատկապես օրվա առաջին կեսին մինչև կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա»,- նշեց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքը աստիճանաբար կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ճերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի և արդեն 23-24-ին ցերեկային ժամերին 38-40-ի փոխարեն կունենաք մինչև 34-35 աստիճան տաքություն: տեղումներ հորիզոնում չեն երևում, որովհետև ներխուժած օդը շատ չոր է:

Մանրամասները՝ տեսանյութում: