Ընդդիմության սկսած բողոքի ակցիաների ժամանակ վերջին օրերին բերման են ենթարկվում հարյուրավոր ցուցարարներ։ Երեկ բերման ենթարկվածների թիվը ռեկորդային էր այս օրերի համար․ բերման էր ենթարկվել 417 ցուցարար։ Որպես բերման ենթարկելու պատճառ ոստիկանությունը նշում է իրավապահի օրինական պահանջին չենթարկվելը։ Այսօր ժամը 08․00-ից վերսկսած ակցիաների ընթացքում 12։00-ի դրությամբ 352 ցուցարար է բերման ենթարկվել։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի …

